Կառավարությունը նշանակեց Երևանի ավագանու ընտրությունների օրը

1 Min Read

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։ Ընտրությունների օրը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդուված որոշմամբ` համաձայն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 127-րդ հոդվածի 1-ին մասի, որտեղ ասվում է. «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»:

Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, հետևաբար, լիազորությունների ժամկետը լրանում է ս.թ. հոկտեմբերի 10-ին:

Կիսվեք այս հոդվածով