2023թ–ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Գերակատարված եկամուտներից 17 միլիարդը կառավարության որոշմամբ տեղափոխվելու է պահուստային ֆոնդ, որտեղից հատկացումներ են արվելու։
2022թ–ի առաջին կիսամյակի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի եկամուտների հավաքագրման աճը կազմել է 19 % կամ 176 մլրդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։