Այս տարվա մայիսին նախորդ տարվա նունն ամսվա համեմատ միջին աշխատավարձն աճել է 18 %-ով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Այսպիսով՝ մայիսին ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմել է 260 226 դրամ՝ նախորդ տարվա 220 523 դրամի փոխարեն։
Ոչ պետական հատվածում աճը կազմել է 19 %, մայիսին միջին աշխատավարձը կազմել է 287 6521 դրամ, իսկ պետական հատվածում՝ 192 712 դրամ, աճը կազմել է 9,6 %:
Նախորդ տարվա համեմատ շուրջ 36 հազարով ավելացել է ՀՀ-ում աշխատողների թվաքանակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում