Որքան հաճախորդներ են ունեցել ՀՀ առևտրային բանկերը. Որքան է կազմում բանկային հաշիվների թվաքանակը ապրիլի դրությամբ

2 Min Read

ՀՀ առևտրային բանկերը մի շարք առանցքային ցուցանիշների մասով արձանագրում են տպավորիչ աճեր։ Պետք է փաստել, որ ՀՀ բանկային համակարգը շարունակում է մնալ ՀՀ ֆինանսական կայունության կարևորագույն օղակներից մեկը։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ  2023թ-ի ապրիլի վերջի դրությամբ բանկերն ունեցել են 4,217,317 հաճախորդ։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ ավելացել է 1,4%-ով։


Անհասկանալի է, թե ինչու որոշ բանկեր բացարձակապես չեն մասնակցում կառավարության ծրագրերին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ 


Մյուս կողմից, բանկերում հաշիվների քանակը 2023թ-ի ապրիլի վերջին կազմել է 8,413,461 միավոր։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 1,6%-ով։

Բանկերում իրավաբանկան և ֆիզիկական անձ-հաճախորդների  և նրանց հաշիվների թվաքանակին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․

Գծապատկեր 1․ Ֆիզիկական և իրավաբանական անձ- հաճախորդների և նրանց հաշիվների թվաքանակը  2023թ․-ի ապրիլի վերջի դրությամբ

 Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ֆիզիկական անձ-հաճախորդների թվաքանակը 2023թ-ի ապրիլի վերջի դրությամբ կազմել է 4,040,059։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 1,3%-ով։


ՀՀ բանկային համակարգում ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 


Միևնույն ժամանակ իրավաբանական-անձ հաճախորդների թվաքանակը հաստատվել է 177,258 մակարդակում, որը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 2,4%-ով։

Ֆիզիկական անձանց հաշիվների թվաքանակը կազմել է 8,032,060՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 1,6%-ով։

Իսկ իրավաբանական անձանց հաշիվների թվաքանակը կազմել է 381,401՝ նախորդ ամսվա համեմատ արձանագրելով 2,1%-ով աճ։


ՀՀ առևտրային բանկերի գործունեությունը՝ թվերով. ինչպիսին էր պատկերը 2023թ-ի առաջին եռամսյակում 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով