«Սևան» ազգային պարկում հիվանդությամբ վարակված սոճու 10 000 ծառ վտանգված է, դրանք չորացման են գնում։ Սոճուտների անտառտնկարկներում խնդիրը սուր է, հիվանդությունը շատ արագ տարածվում է։ Վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկումներ է անցկացնում մասնագետների հետ՝ փորձելով լուծումներ գտնել։ Քննարկումներին մասնակցել է նաև բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում