Առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության աճը կկազմի մոտ 3 տոկոս, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևան:
«Մենք կանխատեսում ենք մոտ 3% աճ առաջիկա 5 տարիներին»,– ասել է Գեորգիևան ԱՄՀ-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՝ մեկնաբանելով համաշխարհային տնտեսության դինամիկան:
Հիմնադրամի ղեկավարը հավելել է, որ համաշխարհային տնտեսության աճի միջնաժամկետ կանխատեսումը ամենաթույլն է տասնամյակների ընթացքում, քանի որ պատմականորեն այդ ցուցանիշը կազմել է 3,8 տոկոս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում