Wall Street Journal-ը հրապարակել է 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող գործադիր տնօրենների ցուցակը: Շատ վերլուծաբանների ենթադրություններին հակառակ՝ ամենաբարձր վարձատրվող գործադիր տնօրեններից ոչ բոլորն են աշխատում խոշոր տեխնոլոգիական ընկերություններում:
Pinterest-ի, Peloton-ի և Hertz-ի գլխավոր գործադիր տնօրեններն, օրինակ, ավելի շատ են վաստակում Apple-ի տնօրեն Թիմ Կուկից, ասվում է Wall Street Journal-ի հրապարակած նոր վերլուծության մեջ:
Ցանկը կազմված է C-Suite Comp տվյալների վերլուծական ընկերության ցուցանիշների հիման վրա. վարկանիշը ներառում է ղեկավարների աշխատավարձերը, բոնուսները, բաժնետոմսերի օպցիոնները՝ ի թիվս այլ գործոնների:
Հրապարակման մեջ համեմատության համար նշված է նաև ԱՄՆ-ի միջին աշխատողը վարձատրությունը, որը, ըստ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի, 2022 թվականին կազմել է մոտ 56,000 դոլար:
Եվ այսպես՝
Blackstone-ի գործադիր տնօրեն Սթիվեն Շվարցմանը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող առաջնորդների ցուցակը՝ 253 միլիոն դոլար ցուցանիշով: Ցուցակի հաջորդ գործադիր տնօրենը՝ Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի Սունդար Պիչայն է՝ 226 միլիոն դոլար վարձատրությամբ:
Ահա, թե որքան են աշխատում ԱՄՆ-ի 10 ամենաբարձր վարձատրվող գործադիր տնօրենները 2022 թվականի դրությամբ.
- Stephen Schwarzman, Blackstone
Total compensation: $253 million - Sundar Pichai, Alphabet
Total compensation: $226 million - Stephen Scherr, Hertz
Total compensation: $182 million - Barry McCarthy, Peloton
Total compensation: $168 million - Michael Rapino, Live Nation
Total compensation: $139 million - Safra Catz, Oracle
Total compensation: $138 million - Douglas Ingram, Sarepta Therapeutics
Total compensation: $125 million - Bill Ready, Pinterest
Total compensation: $123 million - Kiwi Camara, CS Disco
Total compensation: $110 million - Tim Cook, Apple
Total compensation: $99 million
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում