Անձնագրում այդ մեկ կնիքը դնելու պատճառով են ահռելի հերթեր գոյանում. պատգամավորը՝ փոխնախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1 Min Read

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին, հետաքրքրվեց, թե ՀՀ քաղաքացիների անձնագրում ելքի վիզան ինչի համար է պահանջվում և կա՞ աշխարհում երկրորդ երկիր, որտեղ ևս նման վիզա է պահանջվում երկրից դուրս գալու համար։

Պատգամավորի խոսքով՝ հենց անձնագրում այդ մեկ կնիքը դնելու պատճառով է անձնագրային բաժանմունքներում ահռելի հերթեր գոյանում։

«Ելքի վիզան ինչի՞ համար է․․․ Այնպես էլ չի, որ մեծ գումար են տալիս քաղաքացիները, որ մտածենք՝ պետությունը գումարի համար է դա անում։ Արդյո՞ք նախատեսված է այդ ընթացակարգը հանել»։

Մկրտչյանը պատասխանեց, որ օտարերկրյա պետությունում ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության այդ կնիքը սահմանված է կառավարության թիվ 821 որոշմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Share This Article