ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին, հետաքրքրվեց, թե ՀՀ քաղաքացիների անձնագրում ելքի վիզան ինչի համար է պահանջվում և կա՞ աշխարհում երկրորդ երկիր, որտեղ ևս նման վիզա է պահանջվում երկրից դուրս գալու համար։
Պատգամավորի խոսքով՝ հենց անձնագրում այդ մեկ կնիքը դնելու պատճառով է անձնագրային բաժանմունքներում ահռելի հերթեր գոյանում։
«Ելքի վիզան ինչի՞ համար է․․․ Այնպես էլ չի, որ մեծ գումար են տալիս քաղաքացիները, որ մտածենք՝ պետությունը գումարի համար է դա անում։ Արդյո՞ք նախատեսված է այդ ընթացակարգը հանել»։
Մկրտչյանը պատասխանեց, որ օտարերկրյա պետությունում ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության այդ կնիքը սահմանված է կառավարության թիվ 821 որոշմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում