Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ներդրումային ծրագիրը քննարկում է միջգերատեսչական հանձնաժողովը ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։
Ավելի վաղ կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ «Զվարթնոցն» աշխատում է իր առավելագույն հնարավորություններով։
Սիմոնյանը նշեց, որ նոր ենթակառուցվածքներ կառուցելիս պետք է հաշվի առնել օդանավակայանի կոնցեսիոների՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ փոխհարաբերությունները: Կոնցեսիոն պայմանագրով, եթե իշխանությունները լրացուցիչ ներդրումներ են պահանջում, պետք է լրացուցիչ պարտավորություններ ստանձնեն կամ երկարաձգեն կոնցեսիոն պայմանագիրը, որը ստորագրվել է 2001 թվականին 30 տարով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում