Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է Սևանա լճից նախատեսվող լրացուցիչ ջրառին՝ նման որոշումը համարելով օրենքին անհամապատասխան:
ԱԺ-ին ներկայացված նոր նախագծով կառավարությունն առաջարկում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով:
Մենք այս տարի ունենք իսկապես ջրի լուրջ դեֆիցիտ. ՏԿԵ փոխնախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց՝ մինչև 2019 թվականի կարգավորումներով հնարավորություն կար նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում իրականացնել լրացուցիչ ջրառ: Սակայն 2019-ին օրենքում կատարվել են փոփոխություններ: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ իշխանականներն են հայտարարել, որ Սևանա լճից ջրի բացթողումը բացառվելու է, եթե 170 մլն-ը գերազանցի և, եթե Սևանա լճի հաշվեկշիռը բացասական լինի, իսկ այս պահին բացասական է: «
Հիմա, դուք խախտելով ձեր իսկ կողմից ընդունած կանոնը, հայտարարում եք այլ բան»,-ասաց Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սևանն այս տարի էլ կկանաչի, դժվարություններ կունենանք. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում