Մենք այս տարի ունենք իսկապես ջրի լուրջ դեֆիցիտ. ՏԿԵ փոխնախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1 Min Read

Նախատեսվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, մեր ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով: Այս առաջարկով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Փոխնախարարը, հիմնավորելու համար ջրառի անհրաժեշտությունը, ներկայացրեց որոշ ցուցանիշներ՝ 2019-ի հուլիսի 10-ի դրությամբ Հրազդան գետի ջրթողությունը եղել է 12.6 խմ, 2020-ին՝ 7.6, 2021-ին՝ 4.9, 2022-ին՝ 10, իսկ 2023-ին՝ 6.6:

Ըստ նրա՝ մինչ օրս Սևանա լճից վերցվել է 82.3 մլն խմ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 2022-ին տեղափոխվել է 148 մլն խմ:

«Սա խոսում է նրա մասին, որ մենք այս տարի ունենք իսկապես ջրի լուրջ դեֆիցիտ»,-ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article