Պուտինն արգելել է նոր շրջանների բնակիչներից պարտքերի հավաքագրումը

1 Min Read

Նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը ժամանակավորապես արգելում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչներից վարկերի գծով պարտքերի հավաքագրումը, գրում է РБК-ն:

Արգելքը կազդի բանկերի և միկրոֆինանսական հաստատությունների նկատմամբ քաղաքացիների այն պարտքերի վրա, որոնք առաջացել են մինչև շրջանների միացումը Ռուսաստանին։ Դա, սակայն, չի տարածվի բիզնես վարկերի կամ կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերի վրա։

Արգելքը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը և կտարածվի ֆիզիկական անձանց կողմից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը կրած ժամկետանց պարտքերի վրա, ասվում է իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված փաստաթղթում։

Արդարադատության նախարարությունը տարեսկզբին օրենքի նախագիծ էր պատրաստել. նոր տարածքներում պարտքերի հավաքագրման մորատորիումը/պարտատիրոջ պահանջների բավարարման սառեցում/ վերաբերում է քաղաքացիների՝ բանկերին և միկրոֆինանսական կազմակերպություններին ունեցած պարտքերին և չի տարածվում այլ ֆիզիկական անձանց, բիզնես-վարկերի կամ կոմունալ վճարների վրա։ Հունիսին օրենքը հաստատվել է Պետդումայի կողմից, հուլիսի սկզբին՝ Դաշնության խորհրդի կողմից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով