ԱՄՆ և Հավաքական Արևմուտքը բախվել է իր պատմության մեջ ամենաբարդ իրավիճակին, և այս՝ միանգամայն նոր իրականությանը ճիշտ առերեսվելու համար Արևմուտքը պետք է ունենա բավարար խիզախություն։
Եվրոպայի տնտեսությունը պարտվում է ԱՄՆ-ին. Financial Times
Նկատենք, որ ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում Հավաքական Արևմուտքը դիմակայում է միջուկային գերտերություն համարվռող երկրի՝ Ռուսաստանի ռազմական ուժին։ ԵՎ մյուս դիմակայությունը տեղի է ունենում Չինաստանի հետ, սակայն արդեն տնտեսության հարթակում։ Արևմուտքին ձեռք է տալիս ուկրաինական պատերազմի արագ դադարեցումը, որպեսզի գումարները նպատակային ծախսվեն տնտեսությունների ամրապնդման վրա: Գաղտնիք չէ, որ տնտեսական խնդիրները, որոնք ստեղծվում են պատերազմի ֆոնին, Արևմուտքի համար օր օրի ավելի վտանգավոր են դառնում։
Չինաստանն, օրինակ, էապես ընդլայնում է իր տնտեսական ազդեցությունը Աֆրիկայում։ Աֆրիկա-Չինաստան համագործակցությունը տարեց տարի նոր հորիզոնների է հասնում։ Պատահական չէ, որ փորձագետները զգուշացնում են Հավաքական Արևմուտքին, որ հետագա անգործությունը հանգեցնելու է նրան, որ Արևմուտքը կորցնելու է իր տնտեսական ներկայությունը՝ այն զիջելով Չինաստանին։ Դրա մասին են վկայում վիճակագրական վերջին տվյալները․
Ինչպես կարելի է նկատել Գծապատկերում, միայն 2023թ-ի առաջին 4 ամիսներին Չինաստան-Աֆրիկա առևտրի ծավալները կազմել են $94 մլրդ՝ 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9%-ով։ Այս գործընթացը կանգ չի առնում 2010թ․-ից ի վեր։
Վերջերս Չինաստանում կայացավ Աֆրիկա-Չինաստան տնտեսական համաժողովը, որի շրջանակներում կնքվեցին $19 մլրդ-ի պայմանագրեր։ Աֆրիկան ներկայացնող բազմաթիվ պետությունների ղեկավարներ ժխտեցին արևմտյան շրջանակներում թևածող այն միտքը, որ Չինաստանն Աֆրիկայում ստեղծում է պարտքային ծուղակ և այս համագործակցության արդյունքում իրական փոփոխություններ չեն լինելու։
Այսպիսով, Չինաստանի աֆրիկյան նվաճումները շարունակվում են՝ իրենց հետքը թողնելով աֆրիկացիների ճակատագրերի վրա։ Փաստացի տեղի է ունենում «արևմտյան տերերից» անցում դեպի «արևելյան տերերին»։
Նմանատիպ պայքար է ընթանում նաև մեզ մոտ՝ Հարավային Կովկասում, որը դարձել է կռվախնձոր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Այս մրցավազքում, ցավոք, դեռևս միայն կորցնում է Հայաստանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում