Թուրքիան շարունակում է աջակցել ռուս-ուկրաինական եղբայրասպանությանը։ Թուրքերը երբեք չեն դավաճանում իրենց սկզբունքին և փորձում են մաքսիմալ օգուտներ կորզել ստեղծված խառը իրավիճակից։ Այս առումով ռուսներին, ովքեր իրենց ժամանակակից զենքերն էին վաճառում ադրբեջանցիներին, պետք է չափազանց հետաքրքրի Թուրքիա-Ուկրաինա բարձր տեխնոլոգիական համագործակցությունը։
Ուկրաինայում սկսել են Bayraktar ԱԹՍ–ների գործարան կառուցել
Մասնավորապես, ուկրաինական աղբյուրները հաղորդում են, որ թուրքերի աջակցությամբ երկրում սկսվել են անօդաչու թռչող սարքերի՝ «Bayraktar» ԱԹՍ-ների, արտադրության գործարանի շինարարությունը։ Վերջինս տևելու է երկու տարի և արդեն 2025թ-ին ուկրաինացիներն իրենց տրամադրության տակ կունենան «Bayraktar TB2» հարվածային անօդաչուներ, «Akıncı» ծանր անօդաչուներ և «Kızılelma» անօդաչու կործանիչներ, տեղեկացնում է РБК-ն:
Այս գործարքի հետաքրքիր կողմն այն է, որ վերոնշյալ անօդաչուների մի մասում օգտագործվելու են ուկրաինական շարժիչներ։ Հիշեցնենք, որ դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում Ռուսաստանում համոզված էին, որ ռուս-ուկրաինական համագործակցության խզումը՝ կապված ուկրաինական շարժիչների համատեղ արտադրության հետ, հանգեցնելու է Ուկրաինայում այդ ոլորտի փլուզմանը, մինչդեռ իրականությունը միանգամայն այլ բան է փաստում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում