«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 3-9-ը. (2023թ․)
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 3-9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.631մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ 82.350մլն. մ³:
 Արփա-Սևան ջրատարով հուլիսի 3-9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.828մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ 79.899մլն. մ³:

 
			 
			


 
								 
								 
								 
								 
								