Ուկրաինայում սկսվել է Bayraktar անօդաչուների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության շինարարությունը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Bayraktar գործարանի մասին մասին արդեն մի քանի տարի է` Ուկրաինայում խոսակցություններ են գնում, այդ գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են։ Բանակցություններ են եղել, հետո դադարեցվել են, սկանդալներ են եղել։ Այդ գործարանն սկսել է կառուցվել իրականում, այլ ոչ միայն հուշագրերում», – ասել է Ալեքսանդր Կամիշինը։
Հուլիսի 8-ին Թուրքիան և Ուկրաինան անօդաչուների արտադրության համատեղ զարգացման մասին հուշագիր են ստորագրել։ Baykar թուրքական ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ ընկերությունը մտադիր է Ուկրաինայում 2025 թվականին սկսել Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչուներ արտադրել։
Կիևում գործարանի տարածքը ավելի քան 30 հազար քմ է լինելու, գործարանում աշխատելու են ուկրաինացի 300 ինժեներ և տեխնիկ։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն զգուշացրել էր, որ թուրք–ուկրաինական համատեղ գործարանն անմիջապես «կապառազմականացվի»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում