«Սուրմալուի» հատվածում մետրոյի նոր կայարանի կառուցելու վերաբերյալ տեխնիկական առաջադրանքը պատրաստ է: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը։
«Մենք անցած շաբաթվա ընթացքում ձևավորել ենք համապատասխան գրություններ գնման գործընթացը մեկնարկելու, ընթացիկ շաբաթվա ընթացքում արդեն գործընթացը ավարտած կլինենք»,- նշեց փոխքաղաքապետը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց գնման գործընթացի ժամկետների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում