Ռուսաստանն աշխարհի առանցքային պետություններից մեկն է։ Որքան էլ Հավաքական Արևմուտքը ցանկանա այս փաստն անտեսել, դրանից իրականությունը չի փոխվում։ ՌԴ-ն նախևառաջ միջուկային գերտերություն է, ունի հզոր բանակ, հսկայական տարածքներ, մարդկային ռեսուրսներ, օգտակար հանածոներ։
Ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական ահագնացող ճգնաժամը չափազանց վտանգավոր է, և անհրաժեշտ է այն կանգնեցնել, քանի դեռ մարդկությունը չի կատարել իր հերթական աղետաբեր սխալը։ Անշուշտ, ՌԴ-ում ընթացող զարգացումները վերաբերում են նաև մեզ, քանի որ Հայաստանում և Արցախում են տեղակայված ռուսական բազաները, մեր կարևորագույն սահմանները գտնվում են ռուսական վերահսկողության տակ, իսկ Հայաստանի տնտեսությունը շնչում է ռուսական ներգրավվածության հաշվին։
Սակայն նկատում ենք, որ վերջին տարիներին ՌԴ վերին իշխանությունները սկսել են վարել թուրքամետ կամ իսլամամետ քաղաքականություն։
Թուրքիայում միջազգային գազատար հանգույց կստեղծվի
Երկրի ներսում և դրսում ռուսները չափազանց դրական են տրամադրված իսլամական պետությունների հետ համագործակցությանը։ Բացի այդ՝ երբևէ չէիր կարող պատկերացնել, որ երկու սլավոնական ազգեր՝ ՌԴ-ն և Ուկրաինան, կարող են պատերազմել իրար դեմ։
ՌԴ-ում հիմնական ուղեծրի փոփոխությունները կարող է պայմանավորված են դեմոգրաֆիական խնդիրներով։ Նկատենք, որ 2022թ-ի դրությամբ ՌԴ բնակչության թվաքանակը կազմում էր 146 մլն մարդ։
Ռուսաստանում ապրում են բազմաթիվ ազգեր, որոնք դավանում են տարբեր կրոններ։ Սակայն, մեզ հետաքրքրում է՝ ժամանակի ընթացքում ինչպես կփոխվի բնակչության թվաքանակը կրոնական տեսանկյունից․
Գծապատկեր 1․ ՌԴ բնակչության կրոնական կազմի կառուցվածքը 2020 և 2050թթ-երին
Հետաքրքիր թվեր ենք նկատում Գծապատկերում։ Ինչպես և սպասվում էր 2050թ-ին, 2020թ-ի համեմատ բոլոր կրոնական ուղղությունների մասով բնակչության թվաքանակի կրճատումներ են սպասվում։ Բացառություն են մուսուլմանները։ Այսպես, դեռևս 2020թ-ին քրիստոնյաների թվաքանակը ՌԴ-ում կազմում էր 102 մլն մարդ։ Սակայն, արդեն 2050թ-ին քրիստոնյաների թվաքանակը, կտրուկ անկման արդյունքում, կկազմի 88 մլն մարդ։
ՌԴ-ում ապրում է 21 մլն մարդ, ովքեր երկրում առկա որևէ կրոնին չեն դասում։ Այս մարդկանց թվաքանակը 2050թ-ին կնվազի՝ դառնալով 14 մլն մարդ։
Այլ կրոնների ներկայացուցիչների թվաքանակը ևս անկում է արձանագրելու։ Մասնավորապես, 2020թ-ին այլ կրոններ դավանողների թվաքանակը կազմում էր 740 հզր մարդ, սակայն արդեն 2050թ-ին նրանց թվաքանակը կկրճատվի՝ կազմելով 700 հզր մարդ։
2050թ-ին 2020թ-ի համեմատ միակ աճն արձանագրվելու է մուսուլմանների թվաքանակում։ Այն պարագայում, երբ 2020թ-ին ՌԴ-ում մուսուլմանների թվաքանակը կազմում էր 16 մլն մարդ, արդեն 2050թ-ին մուսուլմնանների թվաքանակը կկազմի 21 մլն մարդ։
Մենք շատ լավ գիտակցում ենք ընդհանուր առմամբ մուսուլմանների թվաքանակի աճի տեմպը։ Եվ ցավով արձանագրում ենք, որ ՌԴ-ում քրիստոնյաների թվաքանակի նվազման տեմպերը շատ բարձր են։ Այս միտումների պահպանման պարագայում ՌԴ-ի մուսուլմանացման տեմպերն էականորեն կավելանան՝ նոր վտանգներ ստեղծելով ինչպես մեզ, այնպես էլ Եվրոպայի համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում