Չինաստանում Չանչունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի ինժեներները ստեղծել են ճկուն ինքնալիցքավորվող սարք, որը բիոմեխանիկական էներգիայի ստացման և կուտակման շնորհիվ հաջողությամբ լիցքավորել է ձեռքի էլեկտրոնային ժամացույցը: Ինքնալիցքավորվող սարքը բաղկացած է գերկոնդենսատորից և տրիբոէլեկտրական նանոգեներատորից: Վերջինիս շահագործման սկզբունքը հիմնված է տրիբոէլեկտրական էֆեկտի վրա՝ երկու նյութերի շփման ընթացքում պոտենցիալ տարբերության առաջացման երևույթ։
Երկաթի հիմքով նոր մարտկոցներ՝ Tesla-ի մատչելի էլեկտրամեքենաներում
Hightech հարթակի փոխանցմամբ՝ գեներատորը բաղկացած է ածխածնային կտորի վրա նիկել-վանադիումի կոմպոզիտից և պոլիդիմեթիլսիլոքսանի պոլիմերային շերտից: Երբ սարքը ձգվում կամ սեղմվում է մաշկի հետ շփման ժամանակ, տեղի է ունենում շերտերի միջև լիցքերի վերաբաշխում և էլեկտրական հոսանքի առաջացում։ Գործիքի գերկոնդենսատորը և նանոգեներատորը միացված են ուղղիչով, որը փոփոխական հոսանքը վերածում է ուղղակի հոսանքի: Իր ճկունության և թեթև քաշի շնորհիվ նանոգեներատորը կարելի է ամրացնել մարմնի վրա, իսկ գերկոնդենսատորը դնել դաստակի վրա՝ որպես էլեկտրոնային ժամացույցի տակ գտնվող ապարանջան։ Նանոգեներատորը մարմնի հետ շփվելիս առաջացնում է բիոմեխանիկական էներգիա և այն փոխանցում կոնդենսատորին՝ ապահովելով ժամացույցի շարունակական լիցքավորումը: Փորձարկման ընթացքում արտաքին մարտկոցի՝ power bank-ի գործառույթով սարքը ցույց է տվել բավականին տպավորիչ արդյունքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում