Քանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. ներկայացնում է Զբոսաշրջության կոմիտեն

1 Min Read

2023 թվականի հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 199 000, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Համեմատության համար նշվում է, որ 2022 թվականի հունիսի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար, 2019թ.` 154 հազար։

«1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (52% ): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 11 տոկոս, երրորդ տեղում է Իրանը՝ 6 տոկոս։

Առաջատարների տասնյակում են նաև ԱՄՆ-ն և Ուկրաինան, ապա հաջորդում են Հնդկաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելառուսն ու Չինաստանը:

Ամենից հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս օդային ճանապարհով, ամենաքիչը օգտվում են ցամաքային ճանապարհից։

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների տարիքին՝ հիմնական խումբը 36-63 տարեկաններն են, առավել հազվադեպ` 64 և բարձր տարիքի զբոսաշրջիկները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով