Յուրաքանչյուր ինտերնետ շահումով խաղային կազմակերպչի սերվերում ամեն խաղացողի համար պետք է ստեղծվի հատուկ խաղային հաշիվ։ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին այս նախագիծը դրական եզարակցություն ստացավ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։
Ինչպես ներկայացրեց նախագծի հեղինակ, հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը` այդ և մյուս կանոնները չկիրառելու դեպքում կգործի պատժամիջոց 200 հազար դրամի չափով։

Նախագծով առաջարկվում է ոչ միայն անկանխիկ դարձնել շահումով խաղերի մասնակցությունը, այլև լինի խաղացողի բանկային քարտի ու խաղային հաշվեկշռի նույնականացում։
Ըստ նրա` պատճառն այն է, որ եղել են դեպքեր, երբ նպաստառու անձը կանխիկացրել է գումարը և մեկ ուրիշի քարտով մասնակցել շահումով խաղի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում