Պետությունից նպաստ ստացողը չպետք է խաղա, բայց հիմա էլ ուրիշի քարտով են խաղում. Պապոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1 Min Read

Յուրաքանչյուր ինտերնետ շահումով խաղային կազմակերպչի սերվերում ամեն խաղացողի համար պետք է ստեղծվի հատուկ խաղային հաշիվ։ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին այս նախագիծը դրական եզարակցություն ստացավ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։

Ինչպես ներկայացրեց նախագծի հեղինակ, հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը` այդ և մյուս կանոնները չկիրառելու դեպքում կգործի պատժամիջոց 200 հազար դրամի չափով։

Նախագծով առաջարկվում է ոչ միայն անկանխիկ դարձնել շահումով խաղերի մասնակցությունը, այլև լինի խաղացողի բանկային քարտի ու խաղային հաշվեկշռի նույնականացում։

Ըստ նրա` պատճառն այն է, որ եղել են դեպքեր, երբ նպաստառու անձը կանխիկացրել է գումարը և մեկ ուրիշի քարտով մասնակցել շահումով խաղի։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Share This Article