Բոլորս անհամբեր սպասում ենք ամռան ամիսներին, որպեսզի պատշաճ կերպով կազմակերպենք մեր հանգիստը։ Այստեղ իրենց ակտիվ դերակատարումն են ունենում հյուրանոցներն ու հյուրանոցային համալիրները, որոնք սպասարկման և ծառայությունների հարմարավետ առաջարկներով ապահովում են մեր կատարյալ հանգիստը։
Հյուրանոցային տնտեսությունն այն կարևորագույն օղակներից է, որը նաև էապես ազդում է երկրում տուրիզմի զարգացման վրա։
Քանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. ներկայացնում է Զբոսաշրջության կոմիտեն
Հյուրանոցային տնտեսության առանցքային ցուցանիշների 2022թ-ին արձանագրած արդյունքներին կարելի է ծանոթանալ ստորև․
Գծապատկեր 1․Հյուրանոցային տնտեսության առանցքային ցուցանիշների մակարդակը 2022թ-ին
Վիճակագրական տվյալները փաստում են, որ հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների թիվը 2022թ-ին ՀՀ-ում կազմել է 1,029 միավոր, որի 58%-ը տեղակայված է Երևանում։
Նկատենք, որ 2022թ-ին 2021թ-ի համեմատ հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների թիվն աճել է 5%-ով։ Հյուրանցային տնտեսության օբյեկտների անխափան աշխատանքն իրականացվում է այնտեղ աշխատող մարդկանց շնորհիվ։ Վերջիններիս տարեկան միջին ցուցակային թվաքանակը կազմել է 7,703 մարդ։
Երևանին են պատկանում աշխատակիցների 46%-ը։ Ընդ որում՝ 2022թ-ին 2021թ-ի համեմատ աշխատողների թվաքանակն աճել է 63%-ով։
Հյուրանոցային տնտեսությունում 2022թ-ին ստեղծվել է 51,833 մլն դրամի հասույթ, որի 78%-ը՝ Երևանում։ 2022թ-ին 2021թ-ի համեմատ հյուրանոցային տնտեսությունում ստեղծված հասույթի ծավալներն աճել են 63%-ով։
Մեր հայրենակիցներին տեղեկացնենք նաև, որ հյուրանոցներում և հյուրանոցային հանգրվաններում համարների քանակը 2022թ-ին կազմել է 10,129 միավոր։ Վերջինս 2022թ-ին 2021թ-ի համեմատ ավելացել է 28%-ով։ Նկատենք, որ 2022թ-ի դրությամբ վերոնշյալ համարների 46%-ը պատկանում է Երևանին։
Մյուս կողմից հետաքրքիր է ուսումնասիրել հյուրանոցներում և հյուրանոցային հանգրվաններում համարների քանակի կառուցվածքը․
Գծապատկեր 2․ Հյուրանոցների և հյուրանոցային հանգրվաններում համարների թվաքանակի կառուցվածքը 2022թ-ին
Հյուրանոցային համարների թվաքանակի մոտ 53%-ը պատկանում է երկտեղանոց համարներին։ Վերջիններիս թվաքանակի 42%-ը Երևանում է։ Նկատենք, որ երկտեղանոց համարների թվաքանակը 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է ընդամենը 1%-ով։
Երկրորդ հորիզոնականում են հայտնվել մեկտեղանոց համարները 21,2% մասնաբաժնով։ Վերջիններիս թվաքանակի 62%-ը պատկանում է Երևանին։
Մեկտեղանոց համարների թվաքանակը 2022թ-ին 2021թ-ի համեմատ ավելացել է 28%-ով։
2022թ-ին 9,8% մասնաբաժնով երրորդ հորիզոնականում են հայտնվել երեքտեղանոց համարները։ Վերջիններիս թվաքանակի 43%-ը պատկանում է Երևանում։ 2022թ-ին 2021թ-ի համեմատ երեքտեղանոց համարների թվաքանակի որևէ փոփոխություն չի արձանագրվել։
Նախագահական լյուքս համարվող համարների մասնաբաժինը կազմում է 0,7%։ Նախագահական լյուքսերի թվաքանակը 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է 140%-ով կամ մոտ 2,4 անգամ։ Նկատենք նաև, որ նախագահական լյուքսերի թվաքանակի 62%-ը գտնվում է Երևանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում