Ինչպես գումար խնայել. խորհուրդ է տալիս հոգեբանը

2 Min Read

Բժշկական հոգեբան, «SM կլինիկա»-ի նյարդահոգեբան Դիանա Լոբանովան  «Իզվեստիա»-ի հետ զրույցում պատմել է՝ ինչպես ձևավորել գումար խնայելու սովորություն:

Ըստ հոգեբանի՝ նախ պետք է կոնկրետ նպատակ դնել, որի համար գումար է հատկացվում ։ Նպատակը պետք է լինի այնպիսին, որ դրա ձեռքբերումը կարևոր լինի մարդու համար:

«Հաջորդ քայլը որոշելն է, թե աշխատավարձի քանի տոկոսն եք պատրաստ մի կողմ դնել: Կարևոր է ընտրել այնպիսի գումար, որը շատ չի սահմանափակելու ձեր ընթացիկ ծախսերը, բայց միևնույն ժամանակ թույլ կտա ողջամիտ ժամկետում հասնել ձեր նպատակներին»,- ասել է Լոբանովան:

Բացի այդ, նրա խոսքով, օգտակար կլինի ամեն օր գրել, թե որքան գումար է մի կողմ դրվել՝  սեփական հաշվարկներում չխճճվելու համար։ Դա կօգնի պահպանել եկամուտների և ծախսերի տեղաշարժը, վերահսկել ֆինանսական նպատակները և ծախսերը, ինչպես նաև պահպանել մոտիվացին ու կարգապահությունը։

«Ամեն անգամ երբ տեսնեք, թե որքան ջանք եք արդեն ներդրել ձեր ֆինանսական նպատակներին հասնելու համար, դուք ավելի մոտիվացված կլինեք շարունակելու հաջողության հասնելու ձեր ճանապարհը»,- բացատրել է հոգեբանը:

Լոբանովան նաև նշել է, որ գումար խնայելու սովորությունը պետք է հստակ կառուցվածք ունենա։ Դրա համար հեռախոսում կարող եք հիշեցում սահմանել ամսվա որոշակի ամսաթվի համար, օրինակ՝ աշխատավարձի ստացման օրը: Նրա խոսքով՝ գումար խնայելու օրինաչափությունը կարևոր գործոն է այս սովորության զարգացման համար։

«Հնարավոր է նաև աստիճանական սկզբունք ներդնել, երբ ամեն ամիս ավելացնում եք խնայվող գումարի տոկոսը։ Օրինակ, դուք կարող եք սկսել մի կողմ դնել ձեր աշխատավարձի 5%-ը, այնուհետև ամեն ամիս ավելացնել 1% – ով, մինչև հասնեք ձեր նպատակին»,- հավելել է նա:

Խոսելով գումար խնայելու սովորության կարևորության մասին ՝ հոգեբանը հիշեցրել է, որ դա կօգնի ֆինանսական բարձիկ ստեղծել և ավելի պատրաստ լինել անսպասելի ֆինանսական դժվարություններին:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով