Կկառուցվի «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայան. հողամասերն արդեն տրամադրվել են

1 Min Read

ՀՀ կառավարությունը հուլիսի 6-ի նիստում որոշել է «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 169.8614 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հետ վերցնել և 2 մլրդ 74 մլն 8 հազար դրամ արժեքով ներդնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

Նախագծի ընդունումը կնպաստի համապետական կարևոր նշանակության ծրագրի իրականացմանը և Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը։

Ծրագրի իրականացումը հետապնդում է նաև ռազմավարական մի շարք խնդիրներ, այդ թվում`  ՀՀ էներգետիկ անկախության մակարդակի բարձրացումը, էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավումը:

Կիսվեք այս հոդվածով