Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն այս տարի լիովին առանց վարորդի մեքենաների մատակարարման շեմին է, հուլիսի 6-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ ապագայի տեխնոլոգիաների վերաբերյալ իր կանխատեսումների շրջանակներում:
Շանհայում անցկացվող արհեստական ինտելեկտի կոնֆերանսում Մասկը տեսահոլովակի ձևաչափով իր ելույթում ասել է, որ կարծում է, որ Tesla-ն «շատ մոտ է առանց մարդու հսկողության լիարժեք ինքնուրույն վարելուն», փոխանցում է Forbes-ը:
Միլիարդատերը կանխատեսել է, որ Tesla-ն պետք է կյանքի կոչի լիովին ինքնավար մեքենաներ ինչ-որ պահի մինչև «այս տարվա վերջ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում