Հուլիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ռուսաստանի բանկի Ֆինանսական համաժողովի լիագումար նստաշրջանը։
«Տնտեսության և ֆինանսական շուկաների կառուցվածքային վերակազմավորում» նստաշրջանի մասնակիցները քննարկել են, թե ինչպես հաղթահարել այսօրվա մարտահրավերները և արդյոք արդեն տեսանելի են երկարաժամկետ միտումները, որոնք կփոխեն ֆինանսական շուկաներն ու տնտեսությունը:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով` այսօր առանցքային հարցերից մեկն այն է, թե հնարավոր է արդյոք իրական վերափոխման հասնել` տնտեսության մեջ փող ներարկելով: Նրա կարծիքով ՝ Հայաստանի օրինակը դրական պատասխան է տալիս այդ հարցին։ Ներդրումների ներհոսքի և բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների ֆոնին նկատվում է հանրապետության ՀՆԱ-ի աճ։ Ընդ որում, ԿԲ-ի եւ պետության կողմից մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային խիստ քաղաքականությունն առանցքային դեր է խաղացել Հայաստանի տնտեսության կառուցվածքային գործընթացում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում