Անհասկանալի է, թե ինչու որոշ բանկեր բացարձակապես չեն մասնակցում կառավարության ծրագրերին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ սահմանամերձ գյուղերում պետության սուբսիդավորմամբ տների կառուցման ծրագիրը, որը մեկնարկել է 2023թ–ին աշխուժություն առաջացրել է, բայց դիմողները դեռ շատ չեն։ Այս մասին այսօր մարզերի ղեկավարները հայտարարեցին  ՀՀ կառավարության նիստում։

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հայտնեց, որ մարզում շուրջ 100 շահառու բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով ծանոթացել են վարկավորման պայմաններին։ Այսօրվա դրությամբ, սակայն, տրամադրվել են 3 վարկերի 1-ին տրանշները Ոսկեպար, Արծվաբերդ և Բերքաշեն գյուղերում։

«Մենք խնդիր ունենք կառավարության կողմից իրականացվող մեր բանկերի ու ֆինանսական կազմակերպություների մասնակցության, որովհետև միշտ չի, որ բանկերը մասնակցում են անհրաժեշտ ոգևորվածությամբ ու ծավալով»,-անդրադառնալով հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Share This Article