Գործարկվել է Twitter-ի մրցակիցը. առաջին 7 ժամում գրանցվել է 10 միլիոն օգտատեր

1 Min Read

Ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգի Meta (նախկինում՝ Facebook) ընկերությունը գործարկել է Threads տեքստային հաղորդագրությունների ծառայությունը։ Այն պետք է դառնա գործարար Իլոն Մասկին պատկանող Twitter-ի մրցակիցը։

Հավելվածը գործարկվել է արևմտյան Եվրոպայի ժամանակով կեսգիշերից անմիջապես հետո՝ Apple և Google Android հավելվածների խանութներում ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում և Ճապոնիայում:

App Store-ում հավելվածի նկարագրությունից հետևում է, որ ծառայությունը նախատեսված է «տեքստի օգտագործմամբ գաղափարների և միտումների փոխանակման համար»:

Հավելվածի ինտերֆեյսը նման է Twitter-ի ինտերֆեյսին։ Օգտատերերը կկարողանան մուտք գործել նոր կայք իրենց Instagram-ի հաշվի միջոցով։ Փորձագետների կարծիքով՝ Threads-ը կդառնա Twitter-ի գլխավոր մրցակիցը։

Նոր սոցիալական ցանցի աշխատանքի առաջին 7 ժամում գրանցվել է 10 միլիոն օգտատեր:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով