Ովքե՞ր են աշխարհի 10 գերհարուստները՝ հուլիսի 6-ի դրությամբ. Bloomberg Billionaires Index

1 Min Read

BanksNews.am-ը ներկայացնում է  մոլորակի 10 գերհարուստ գործարարներին՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի: Այս համաթիվն աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենօրյա վարկանիշն է:
Հաշվարկների վերաբերյալ մանրամասները ներկայացված են յուրաքանչյուր միլիարդատիրոջ պրոֆիլի էջում զուտ արժեքի վերլուծության մեջ:

Նշենք, որ ցուցանիշները թարմացվում են Նյու Յորքում՝ յուրաքանչյուր առևտրային օրվա ավարտին:

Ամենահարուստ մարդկանց տասնյակն այս պահին ունի այսպիսի տեսք.

Եվ այսպես՝

հուլիսի 6-ի դրությամբ՝ աշխարհի ամենահարուստներին իր կարողությամբ գերազանցում է Իլոն Մասկը՝ աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողի գործադիր տնօրենը: Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող TESLA ընկերությունը վաճառում է էլեկտրական մեքենաներ և տնային արևային մարտկոցներ:

Մասկը նաև SpaceX ընկերության գործադիր տնօրենն է, որին ՆԱՍԱ-ն ընտրել է տիեզերական կայանի մատակարարման համար: Մասկին է պատկանում նաև Twitter սոցիալական ցանցը: Մասկի կարողությունն ամենաթարմ հաշվարկով ավելացել է 1.90 մլրդ դոլարով՝ կազմելով 248 մլրդ դոլար:

 

TAGGED:
Share This Article