«Ozon» մարքեթփլեյսը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից, առաքման միջին ժամկետը մոտ մեկ շաբաթ է, հայտնում է Forbes-ը։
«Հայաստանի բնակիչներն արդեն կարող են Ռուսաստանից ապրանքների գնումները ձևակերպել «Ozon»-ով։ Նրանց հասանելի է ռուսական մարքեթփլեյսի գրեթե ամբողջ տեսականին` 196 միլիոն ապրանքային անուն ավելի քան 20 կատեգորիաներում. գրքերից և հագուստից մինչև սննդամթերք կամ առողջության համար ապրանքներ», –հայտնում է պարբերականը։
Նշվում է, որ առաջին փուլում Հայաստանում գնորդները կարող են ապրանքները ստանալ Omni Logistics-ի առաքման միջոցով` առաքիչների ծառայության կամ պատվերների տրամադրման կետերի միջոցով։
Wildberries-ի նոր մրցակիցը. «Ozon» առևտրային հարթակը գալիս է Հայաստան
Տեղեկացվում է նաև, որ հեռանկարում ընկերությունը նախատեսում է զարգացնել իրենց լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում, այդ թվում` առաքման սեփական ծառայություն և պատվերների հանձնման-ընդունման կետերի ցանց ստեղծել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում