1995թ-ից մինչ օրս յուրաքանչյուր տարի հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է ՀՀ սահմանադրության օրը։ Մայր օրենքը մեր պետության հիմքերից մեկն է, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Այն պետք է պահպանել ցանկացած ոտնձգությունից՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին. սահմանադրության նորմերի պահպանումը բխում է մեր պետության շահերից, սակայն որոշ իրավիճակներում սահմանադրության որոշ կետեր մեկնաբանվում են տարբեր կերպ՝ մեծ հարված հասցնելով երկրում իրավական համակարգին։
Պարզ է, որ սահմանադրություն կամ համարժեք իրավական փաստաթուղթ ունեն նաև աշխարհի բազմաթիվ երկրներ։
Ստորև ներկայացնենք հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր անկյուններում ընդունված սահմանադրությունների մասին․
Գծապատկեր 1․ Սահմանադրությունը տարբեր երկրներում
Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ աշխարհի համար 1 տնտեսությամբ երկիրը՝ նաև միջուկային գերտերություն համարվող ԱՄՆ-ն,ունի աշխարհի ամենափոքր սահմանադրությունը, որը գործում է էական փոփոխություններով 1787թ-ից։
Կարծում եք սահմանադրություն գրելու համար անհրաժե՞շտ է ունենալ հսկայական գիտելիքներ։
- Հակառակն է ապացուցում Իսլանդիայի սահմանադրությունը, որը կազմել են պատահականորեն ընտրված երկրի քաղաքացիները։ Հետաքրքիրն այն է, որ քաղաքացիներին որոշակի աջակցություն են ցուցաբերել իրավաբանների խորհուրդը։ Վերջինս օրենքները լրամշակել է, դրել համացանցում և քաղաքացիները քվեարկել են համապատասխան տարբերակի օգտին։
- Մեծ Բրիտանիան փաստացի ապրում է առանց սահմանադրության։ Դրան փոխարինում են մի շարք նորմատիվ-ակտերը, դատական նախադեպերը և սահմանադրական համաձայնությունները, որոնք ընդունվել են նախորդ տարիներին։
- Սան-Մարինոյի սահմանադրությունն ընդունվել է դեռևս 1600 թ.-ին և համարվում է աշխարհի ամենահին գործող սահմանադրությունը։
- Մալթայի սահմանադրությունում ամրագրված է երկրի չեզոքությունը, իսկ Ճապոնիայի սահմանադրությունում արգելվում է երկրի մասնակցությունը պատերազմներին։
- Հետաքրքիրն այն է, որ հեռավոր Էկվադորի սահմանադրությունում ոչ միայն ամրագրված են քաղաքացիների, այլ նաև շրջակա միջավայրի իրավունքները, որոնք պետք է հարգվեն քաղաքացիների իրավունքներին հավասար մակարդակով։
- Լեհաստանում գործում է այն սահմանադրությունը, որն ընդունվել է դեռևս 1791թ-ին։
- Արաբական Միացյալ Էմիրությունների սահմանադրությունը չի հաստատվել հանրաքվեի արդյունքում՝ այլ հանդիսանում է էմիրությունների բոլոր ղեկավարների համաձայնության արդյունքը։
- Հնդկաստանին է պատկանում աշխարհի ամենածավալուն սահմանադրությունը, որը բաղկացած է 395 հոդվածից, 12 հավելվածներից, 500 ճշգրտումներից և փոփոխություններից, ինչպես նաև 117,400 բառից։
- Եվ վերջապես, մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Ավստրալիայի մայր օրենքում ամրագրված են նաև գեներալ-գուբերնատորների աշխատավարձերը։