Երևանում հուլիսի 4–ին և 5-ին որոշ փողոցներ փակ կլինեն

1 Min Read

Հուլիսի 4-ին` ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի նախօրեին, և հուլիսի 5-ին Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն, հայտնում են «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի մամուլի ծառայությունից։

«Tricolor» Yerevan Night Run գիշերային վազքով պայմանավորված` հուլիսի 4-ին 20.00-ից փակ կլինի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, իսկ 23.00-ից կփակվի Հանրապետության հրապարակը:

Ժամը 00.00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները (մասնակի):

Հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։

Այդ օրը 19.00-ից մինչև 20։00 երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-ից մինչ 22։00–ն փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տոնական համերգ տեղի կունենա։

Share This Article