Վաճառվում է միլիարդատեր Տինկովի նախկին ամառանոցը

1 Min Read

Աստրախանի մարզում վաճառքի է հանվել նախկինում գործարար Օլեգ Տինկովին պատկանող,  Forbes-ի ցուցակում ընդգրկված «Վոլժսկայա դաչա» կալվածքային համալիրը։ Այն եղել է Տինկովի «La Dacha» նախագծի մի մասը։ Համալիրի մակերեսը 1700 քմ է, գտնվում է 3 հա հողամասում, ունի առանձնատուն, հյուրատներ, ամառանոց, մարզահրապարակ։

Աստրախանյան «La Datcha» վիլլան գտնվում է Վոլգայի ստորին հոսանքում՝ Կասպից ծով թափվող ջրանցքի ափին, գրում է Forbes Life-ը։ Շենքերը նախագծել են ֆիննական Honka ընկերության ճարտարապետները:

Օլեգ Տինկովը տարբեր երկրներում La Datcha ապրանքանիշի ներքո վարձակալության է տվել իր անշարժ գույքը և  զբոսանավերը։
Ռուսաստանում գործարարը օբյեկտներ ուներ Աստրախանի մարզում և Կամչատկայում։

2022 թվականի գարնանը Տինկովն ասել էր, որ վաճառել է La Datcha տուրիստական բիզնեսը Ռուսաստանում «քիչ թե շատ շուկայական գնով»։ Գործարարը չի բացահայտել գնորդին ու գործարքի չափը։ 2022-ի մայիսին գործարարը նաև հաստատել էր, որ «հանում է երկրից» Tinkoff և La Datcha բրենդները, և որ ՌԴ-ում այլեւս ոչ մի սեփականություն չունի,  հրաժարվել է նաև քաղաքացիությունից։ Tinkoff Bank-ի իր մասնաբաժինը էլ ավելի վաղ վաճառել էր միլիարդատեր Վլադիմիր Պոտանինին։

Ըստ որոշ աղբյուրների`վաճառքի ներկայացված Աստրախանի «Վոլժսկայա դաչա»-ն ներկայումս վերահսկվում է միլիարդատեր Պոտանինին պատկանող  Interros հոլդինգի հետ կապված կառույցների կողմից։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով