Որքան են կազմել ապահովագրական հատուցումների ծավալները. Վերլուծություն

2 Min Read

Ֆինանսական համակարգի վերաբերյալ վերլուծություններ անելիս առավել հաճախ անդրադառնում ենք բանկերին և վարկային կազմակերպություններին. հանրության շփումն առավել մեծ է վերոնշյալ կառույցների հետ: Սակայն, ֆինանսական համակարգում կան նաև այլ խաղացողներ, որոնցում իրենց  կարևոր նշանակությունն ունեն ապահովագրական ընկերությունները: 2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում գործում է թվով 7 ապահովագրական ընկերություն:


ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն․ գլխամասը կլինի Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այս կառույցները կարելի է վերլուծել տարբեր կողմերից: Մեր կողմից առանձնացվել են ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների ծավալները: Կարելի է ասել, որ նշված երկու ցուցանիշներն ապահովագրական ընկերությունների գործունեության հիմքն են:

Այս առումով դիտարկենք ստորև բերված գծապատկերը.

Գծապատկեր 1. Ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների ծավալների փոփոխությունը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի առաջին եռամսյակում  2022թ-ի նույն եռամսյակի համեմատ ապահովագրավճարների ծավալներն աճել են 19%-ով՝ կազմելով 24,150 մլն դրամ:

Մյուս կողմից ապահովագրական հատուցումների ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում  2022թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել են 18%-ով՝ կազմելով 7,251  մլն դրամ:

Այստեղ նկատենք այն հանգամանքը, որ թե՛ 2023թ-ի, թե՛2022թ-ի առաջին եռամսյակում ապահովագրական հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցությունը կազմել է 30%:

Հայաստանում դեռևս կյանքի ապահովագրություն չկա, սակայն հայերը ապահովագրում են իրենց  ավտոմեքենաները՝ հնարավոր վթարների դեպքում փոխհատուցումներ ստանալու նպատակով.

Գծապատկեր 2. Ապահովագրավճարների/ապահովագրական հատուցումների  բաղադրիչների ծավալների փոփոխությունը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ

 Հաշվարկները ցույց են տալիս, որ ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարների ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 13%-ով՝ կազմելով 6,942.5 մլն դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալներն աճել են 8%-ով՝ կազմելով 3,996.8 մլն դրամ:

Գույքի ապահովագրության պարագայում 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ ապահովագրավճարների ծավալները աճել են 55%-ով, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը՝ 24%-ով:

TAGGED:
Share This Article