Եվրոպայի տնտեսությունը պարտվում է ԱՄՆ-ին. Financial Times

1 Min Read

Եվրոպայի տնտեսությունը զգալիորեն հետ է մնում ամերիկյանից բոլոր առանցքային ուղղություններով, հայտնում է Financial Times-ը։

Պարբերականը նշում է, որ Եվրոպան ԱՄՆ-ի հետ կարող է մրցակցել միայն կյանքի ոճի ու կենսակերպի հետ կապված արդյունաբերությամբ, մնացած դեպքերում պարտվում է։

Բացի այդ, ընդգծվում է, որ բարձր տեխնոլոգիաների եվրոպական տարածքում առաջատար են ամերիկյան ընկերությունները, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը և Apple-ը: Միևնույն ժամանակ հոդվածի հեղինակները մատնանշում են ԵՄ-ում այնպիսի խոշոր համալսարանների բացակայությունը, որոնք կաջակցեին տեխնոլոգիական ստարտափներին:

Շեշտվում է  նաև ԱՄՆ-ում առատ և էժան ներքին էներգառեսուրսների առկայության մասին այն դեպքում, երբ Եվրոպան էներգամատակարարման հետ կապված խնդիրներ ունի։ ԱՄՆ-ում նաև մասնավոր կապիտալն է շատ ավելի մատչելի։

Deutsche Bank-ի աղբյուրները պնդում են, որ Եվրամիությունն այժմ գրեթե ամբողջությամբ կախված է Նահանգների կապիտալի շուկաներից:

TAGGED:
Share This Article