Հայտնի են մատուցված ծառայությունների ծավալներով առաջատար ոլորտները

1 Min Read

ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը 2023թ-ի ապրիլին հետազոտելիս նկատեցինք, որ 2022թ-ի ապրիլի համեմատ հսկայական աճ է արձանագրվել ծառայությունների ծավալում՝ 20.4%:  Ծառայությունների մատուցումը դարձել է մարդկանց եկամուտների ձևավորման կարևորագույն աղբյուրներից մեկը:


Անձնագրային ծառայություններում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման կարգ. երբվանի՞ց է իրականացվելու սպասարկումը. պարզաբանում


Հետևաբար, այս ոլորտում նկատվող իրադարձությունները նշանակալի ազդեցություն կարող են ունենալ ոչ միայն անհատների վարքագծի, այլ նաև ամբողջ տնտեսության վրա: Անդրադառնալով ծառայությունների ծավալներին՝ նկատենք, որ 2023թ-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում Հայաստանում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 919,266.4 մլն դրամ: Վերջինս 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.2%-ով: 

Ծառայությունների ծավալներն ուսումնասիրելիս շատ կարևոր է անդրադառնալ դրա կառուցվածքին.

Գծապատկեր 1. Ծառայությունների ծավալի կառուցվածքը 2023թ-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում

Վիճակարական տվյալները փաստում են, որ  մատուցված ծառայությունների ծավալի 27.2%-ը պատկանում է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտին: 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները աճել են 12.9%-ով:

21.8% մասնաբաժին ունի տեղեկատվություն և կապ ոլորտը, որտեղ մատուցված ծառայությունների ծավալները 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 58%-ով:

Ծառայությունների ընդհանուր ծավալներում 12.5% մասնաբաժին ունի տրանսպորտի ոլորտը:  Վերջինումս մատուցված ծառայությունների ծավալները 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 35%-ով:

Կիսվեք այս հոդվածով