ԱՄՆ-ի խոշորագույն բանկերը կկարողանան լուրջ ռեցեսիա ապրել եւ շարունակել տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վարկավորումը:
Ինչպես նշված է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հաղորդագրության մեջ՝ տարեկան սթրես-թեստերի արդյունքների համաձայն՝ երկրի 23 առաջատար բանկերի միագումար վնասը կարող է կազմել 541 մլրդ դոլար՝ ռեցեսիայի հավանական սցենարի շրջանակներում:
«Սթրես-թեստերի արդյունքները հաստատում են, որ ԱՄՆ բանկային համակարգը շարունակում է ճկուն և կայուն լինել։ Սակայն հարկ է հիշել, որ ռիսկերը կարող են աճել», – հայտարարել է ԴՊՀ-ի ՝ բանկային վերահսկողության գծով փոխնախագահ Մայքլ Բարը հավելելով, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը, որպեսզի հասնեն «բանկերի դիմադրողունակության աճին մի շարք տնտեսական սցենարների, շուկայական ցնցումների եւ այլ ճգնաժամերի նկատմամբ»:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ռեցեսիայի դեպքում գործազրկությունը երկրում կհասնի մինչև 10%, կոմերցիոն անշարժ գույքի գները կընկնեն 40% – ով, բնակելի անշարժ գույքի գները ՝ 38% – ով:
Հայտնի են ԱՄՆ-ի 3 ամենախոշոր բանկերը՝ ըստ ակտիվների ծավալների
Բանկերի առաջին մակարդակի կապիտալի բավարարության ընդհանուր գործակիցը (Tier 1) այդ դեպքում կարող է նվազել 2,3 տոկոսային կետով՝ մինչև 10,1%, ինչը զգալիորեն գերազանցում է Դաշնային պահուստի նվազագույն պահանջները:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին JPMorgan-ը հայտարարել էր, որ ԱՄՆ տնտեսությունը մեկ քայլ է հեռու ռեցեսիայից։ Տնտեսագետները կանխատեսման վատթարացումը կապում էին սպառողական պահանջարկի թուլացման հետ։ ԱՄՀ-ն կանխատեսել է, որ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի տեմպերը 2022 թվականի 2,9% – ից կնվազեն մինչև 1,7% 2023 թվականին և 0,8%՝ 2024 թվականին: Տնտեսագետները հայտարարել են, որ ռեցեսիայից խուսափելու ԱՄՆ-ի հնարավորությունները նվազում են։
2022 թվականի սեպտեմբերին ԱՄՆ ֆոնդային ինդեքսները հասել են վերջին 2 տարվա նվազագույն մակարդակին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում