Երևանի քաղաքապետարանը 150-ի փոխարեն 180 ավտոբուս ձեռք կբերի։ Կառավարության նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախկինում պայմանագրի շրջանակներում մենք 150 հատ ավտոբուս էինք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանը, մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի ուղղությամբ և կապալառուների հետ, և հիմա, առանց գնային փոփոխությունների, հատկացվող գումարի փոփոխությունների, 150 հատ ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ ևս 30 ավտոբուս է գումարվում այդ նույն որոշման շրջանակներում»,- ասել է Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում