Օգոստոսի 1–ին գազի սակագինը կվերանայվի և կմնա անփոփոխ։ ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ըստ նրա` այս մասին որոշում կկայացվի վաղը` ՀԾԿՀ նիստի ժամանակ։ Բաղրամյանի խոսքով` դրամ–դոլար փոխարժեքը դրական է ազդել գազի սակագնի վրա։
«Փոխարժեքի դրական արդյունքը հնարավորություն է տվել մեզ ներդրումային ծրագիր իրականացնել համակարգում։ Դա կլինի Երևան քաղաքի գազամատակարարման համակարգի վերականգնումը, որը ենթադրում է Երևան մտնող 4 ուղղություններով բոլոր գազաբաշխիչ կայանների ամբողջությամբ նորերով փոխարինում, ինչպես նաև` նոր խողովակաշարի կառուցում։ Դրա արդյունքում Երևանում սպառվող գազի ծավալը կրկնապատկվելու է»,– հայտարարեց ՀԾԿՀ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում