Հայաստանում արտադրվող արևային էլեկտրաէներգիայի հզորությունը գերազանցում է ՀԱԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Այսօր Հայաստանը աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով։ Արևային էներգետիկան մեր երկրում բավական արագ է զարգանում, և մենք արդեն մեր ատոմակայանի հզորությունից ավել տեղադրված արևային պանելներ ունենք»,– ասաց Սանոսյանը։
Կառավարության նիստում որոշում ընդունվեց մինչև 2024թ. հուլիսի 1-ը երկարացնել «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում