ՀՀ–ն շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում։ Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին պաշտոնական տվյալները։
«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ 13.7 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշ է արձանագրվել»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ ՀՀ բանկային համակարգում ևս ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել։ ՀՀ բանկերում պահվող ավանդները 2023-ի մայիսին հասել են 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամի, ինչը ապրիլի նույն ցուցանիշից 12 մլրդ 841 մլն դրամով ավելի է։ Իսկ 2018թ–ի մայիսի համեմատ ՀՀ դրամական ավանդների պորտֆելը գրեթե կրկնապատկվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում