UBS Group AG բանկը Credit Suisse-ն «կլանելուց» հետո զանգածային կրճատումների կդիմի

1 Min Read

Շվեյցարական UBS Group AG բանկը նախատեսում է աշխատանքից ազատել Credit Suisse Group AG-ի աշխատակիցների կեսից ավելին՝ ավարտված միաձուլման շրջանակներում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Credit Suisse-ն ունի մոտ 45 հազար աշխատակից։ Պաշտոնանկությունները կարող են ազդել Լոնդոնի, Նյու Յորքի և Ասիայի որոշ երկրների գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների վրա, ասում են աղբյուրները: Կրճատումները կարող են սկսվել հաջորդ ամիս և կանցկացվեն երեք փուլով:

Մարտին հայտարարվել էր, որ UBS-ը 3 միլիարդ ֆրանկով կգնի ֆինանսական ծանր իրավիճակում հայտնված Credit Suisse-ը։ Գործարքը ավարտվել էր հունիսի կեսերին։


UBS-ը դժգոհություն է հայտնել. Credit Suisse բանկի դիմաց շատ ավելի թանկ է վճարել


Ավելի վաղ UBS-ի ղեկավարությունը հայտնել էր, որ նախատեսում է առաջիկա տարիներին մոտ 6 միլիարդ դոլարով նվազեցնել աշխատուժի ծախսերը: Credit Suisse-ը գնելուց հետո բանկի  հաստիքները հասել են 120 հազարի, և, նախնական տվյալներով, ծրագրվում է դրանք կրճատել 30 %-ով ՝ աշխատանքից հեռացնելով մոտ 35 հազար աշխատակցի:

UBS-ի բաժնետոմսերը հունիսի 28-ի սակարկությունների ընթացքում թանկացել են 0,7%-ով:


Փրկարար գործարք. UBS-ը գնել է մրցակից համարվող Credit Suisse բանկը

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով