ԱրարատԲանկի ընդհանուր ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 32.0%-ով և կազմել 357․510 միլիոն դրամ։ Ֆինանսական կառույցում ամփոփելով 2022-ի տարեկան արդյունքները, նկատում են՝ վերջին տասը տարում ակտիվների միջին աճի տեմպը կազմել է 12.1%:
ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանն ընդգծում է՝ այդ ամենն իրենց հաջողվել է արդյունավետ ու հավասարակշռված աշխատանքի, նաև՝ ճկուն գործողությունների շնորհիվ։
«ԱրարատԲանկն իր ունեցած խնայողություններով, մասնաճյուղերով, հաճախորդների սպասարկման հիմնական ուղղվածությամբ կարողացել է արդյունավետ աշխատել և այդ արդյունավետության շնորհիվ է, որ մենք կարողացել ենք շահույթները կամ ցուցանիշներն ավելին ունենալ, քան նախաշնած պլանային ցուցանիշներն են եղել»:
Բանկի կողմից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 22.8%-ով, միայն ֆիզիկական անձանց միջոցները մեկ տարում աճել են 19.0%-ով, իրավաբանականը՝ 40.9%-ով։ Հաճախորդներին տրված վարկերն էլ ավելացել են 10 տոկոսով։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված հայ, ռուս և ուկրաինացի շատ գործարարներ փորձել են իրենց ֆինանսական միջոցներն ուղղել ավելի ապահով տարածքներ։ Անանյանը կարևորում է հայաստանյան բանկային համակարգի և հատկապես ԱրարատԲանկի հանդեպ վստահությունը, ընդգծում՝ պետք է պատրաստ լինել նաև հակառակ գործընթացին։ Կարևոր է, որ վարկային այդ ներդրումները լինեն երկարատև և կորպորատիվ հաճախորդների համար։
Արդեն երրորդ տարին է ԱրարատԲանկ-ն իրեն դիրքավորել է որպես սոցիալապես պատասխանատու ֆինանսական հաստատություն՝ հիմքում ունենալով կրթությունը որպես ռազմավարական առանցքային ուղղություններից մեկը։
ԱրարատԲանկում վստահ են՝ 2023-ին հաջողություններն ավելի շատ են լինելու, որովհետև իրենց համար հաճախորդների գնահատականն ամենակարևորն է։ «Վստահությունը գործում հաջողելու գլխավոր նախապայմանն է»,– հիշեցնում են ֆինանսական կառույցից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում