Քանի գրավատուն կա ՀՀ-ում

1 Min Read

Մեր հազարավոր քաղաքացիներ գրավատներից գումարներ են վերցնում իրենց պարզագույն կարիքները հոգալու համար։

Չնայած այս ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած բարձր պահանջարկին՝ վերջին տարիներին նկատում ենք գրավատների թվաքանակի անկում.

Գծապատկեր 1. Գրավատների թվաքանակի դինամիկան 2020-2022թթ-երին

Գրավատների թվաքանակի անկման մասին են վկայում վիճակագրական տվյալները:

Այսպես, դեռևս 2020թ-ին ՀՀ-ում գործում էին 91 գրավատներ, սակայն դրանց թիվը 2021թ-ին կրճատվեց 10 միավորով, որի արդյունքում գրավատների թվաքանակը կազմել է 81 միավոր:

Արդեն 2023թ-ին ՀՀ-ում գործում է 70 գրավատուն: Փաստացի 2022թ-ին 2020թ-ի համեմատ գրավատների թվաքանակը կրճատվել է 21 միավորորվ

Դիտարկենք գրավատների ակտիվների և պարտավորությունների ծավալներին դինամիկան 2020-2022թթ ժամանակահատվածում.


Գծապատկեր 2. Գրավատների ակտիվների և պարտավորությունների ծավալների դինամիկան 2020-2022թթ-երին

ՎԿ տվյալների համաձայն՝ 2022թ-ին 2021թ-ի համեմատ գրավատների ակտիվների ծավալներն աճել են 4%-ով՝ կազմելով 8,974.1 մլն դրամ:

Ակտիվների ծավալների մոտ 69%-ը կամ 6.2 մլրդ դրամը պատկանում է գրավատների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր գումարին: Փաստացի ստացվում է, որ մեր քաղաքացիները 2022թ-ին գրավատներից մոտ 16.2 մլն ԱՄՆ դոլարի վարկ են ստացել: Մյուս կողմից նկատում ենք գրավատների պարտավորությունների ծավալների կրճատում:

Մասնավորապես, 2022թ-ին 2021թ-ի համեմատ գրավատների պարտավորությունների ծավալները կրճատվել են 1%-ով՝ կազմելով 6,335.3 մլն դրամ: Այս ծավալների 92%-ը վերաբերում է ներգրավված դրամական միջոցների ընդհանուր գումարի ծավալներին:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով