Վահան Քերոբյանը կմեկնի Եկատերինբուրգ. արդյունաբերական ցուցահանդես է լինելու

0 Min Read

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-ից 13-ը տեղի կունենա միջազգային «ԻՆՆՈՊՐՈՄ-2023» արդյունաբերական ցուցահանդեսը, որին կմասնակցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են նախարարությունից։

Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։

Կահավորված ազգային տաղավարը ընկերություններին կտրամադրվի անվճար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով