Գործում է նոր չվերթ՝ Մարսել-Երևան-Մարսել երթուղով

0 Min Read

Transavia ավիաընկերությունը սկսել է չվերթ իրականացնել նոր երթուղով` Մարսել-Երևան-Մարսել, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունից։

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի»,– ասվում է հաղորդագրությունում։

Նոր չվերթը մեկնարկել է հունիսի 27–ին։ Տոմսերը վաճառվում են ավիաընկերության կայքում` transavia.com հասցեով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով