Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հայկական կողմն ունի 4 զոհ:
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ավելի ուշ ՊԲ-ն հայտնեց զոհված զինծառայողների անունները.
Արմո Աբգարյան
Սամվել Թորոսյան
Երվանդ Թադևոսյան
Գագիկ Բալայան