Ամենափոքր բանկերից մեկն ունի ընդամենը երկու աշխատակից, բայց ավելի քան 100 տարվա պատմություն

1 Min Read

ԱՄՆ բանկային շուկայում կան ոչ միայն ֆինանսական հսկաներ, ինչպիսիք են JPMorgan Chase-ը, Morgan Stanley-ն, Citigroup-ը, Wells Fargo-ն և Bank of America-ն, այլև համեստ ընտանեկան բիզնեսներ։

Kentland Federal Savings and Loan-ը հիմնադրվել է 1920 թվականին Ինդիանա նահանգի Կենտլենդ քաղաքում։ Այնտեղ և այժմ գտնվում է նրա միակ բաժանմունքը։ Հաստատությունը ղեկավարում է նրա հիմնադրի ծոռը։ Բանկի ակտիվները կազմում են ընդամենը 3 միլիոն դոլար, ու բացի գործադիր տնօրենից, ունի ընդամենը մեկ աշխատակից (կես դրույքով գանձապահ), բանկոմատներ և ինտերնետային կայք բացակայում են:

Բանկն իր հաճախորդներին մատուցում է ընդամենը երեք ծառայություն ՝ հիփոթեքային վարկի ստացում, խնայողական ու դեպոզիտային հաշիվների բացում։

«Մենք միակ հաստատությունն էինք, որը չփակվեց 1920-ականների վերջին ֆոնդային բորսայի փլուզման ժամանակ: Մարդիկ վստահ էին, որ իրենց փողերը չեն կորչի»,- Bloomberg-ին ասել է գործադիր տնօրեն Ջեյմս Ա. Սեմոնսը:

Kentland Federal Savings and Loan-ը դեռ դիմադրում է տեղական մրցակիցներին ՝ խնայողական հաշիվների և հիփոթեքային վարկերի մի փոքր ավելի բարձր տոկոսադրույքների շնորհիվ, բայց դա եկամտի միակ աղբյուրն է, քանի որ բանկը շահույթ չի ստանում բանկոմատների ու փոխանցման և ցանկացած այլ տեսակի գործարքների վճարներից:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով